Աբու Դաբիում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը
  Աբու Դաբիում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը
09:08     04 02 2026    
Աբու Դաբիում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։

Բանակցություններին ներկա են նաև ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, արտաքին գործերի նախարար արարատ Միրզոյանը, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը և Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ:

Փետրվարի 4-ին վարչապետն Աբու Դաբիում կմասնակցի «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 մրցանակաբաշխությանը։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Փաշինյան  


Լրահոս