Աբու Դաբիում ավարտվել է Ալիև-Փաշինյան հանդիպումը
  Աբու Դաբիում ավարտվել է Ալիև-Փաշինյան հանդիպումը
11:16     04 02 2026    
Աբու Դաբիում ավարտվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանիի ընդլայնված կազմով հանդիպումը։ Երկու երկրների ղեկավարները հանդիպումը շարունակել են «դեմ առ դեմ» ձևաչափով։

Հանդիպմանը հայկական կողմից մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Ադրբեջանական կողմից մասնակցել են Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուսաֆաևը, Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը, Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբայովը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս