Ռևանշիստ արքեպիսկոպոսն ու ղարաբաղյան կլանը պայմանավորվել են հեռացնել Փաշինյանին
Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին գրում է «Ժողովուրդ» թերթը։
Ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպումը տեղի է ունեցել ռազմական հանցագործ, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի աշխատասենյակում։ Առաջին անգամն էր, որ խորհրդարանում նմանօրինակ հանդիպում տեղի ունեցավ։ Այն նախաձեռնել է հենց Բագրատ Գալստանյանը։
Հանդիպման օրակարգում հիմնականում սեպտեմբերի 22-ի հավաքն է եղել, և Նիկոլ Փաշինյանին հանրային ճնշմամբ իշխանությունից հեռացնելու հարցը: Գալստանյանը ներկայացրել է իր տեսլականը, ընդդիմադիրներն էլ վերահաստատել են, որ պատրաստ են աջակցելու շարժմանը թե’ խորհրդարանում, թե’ փողոցային պայքարում: Ռևանշիստ արքեպիսկոպոսը ներկայացրել է նաև այս ընթացքում տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ հանդիպման արդյունքները:
Գալստանյանը և ընդդիմադիրները վերահաստատել են, որ շարժման և պայքարի բանալին հանրության շրջանում լայն կոնսոլիդացիա ապահովելն է», - գրում է թերթը: