Aargauer Zeitung. ադրբեջանական բանակի արդիականացումը՝ օրինակ Շվեյցարիայի համար
  Aargauer Zeitung.  ադրբեջանական բանակի արդիականացումը՝ օրինակ Շվեյցարիայի համար
16:20     11 09 2024    
Ադրբեջանի Զինված ուժերի տեխնոլոգիական հեղափոխությունը պետք է իր դերը խաղա շվեյցարական բանակի ապագա զինման վերաբերյալ քննարկումներում։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ասվում է շվեյցարական Aargauer Zeitung պարբերականում հրապարակված հոդվածում։

«2020 թվականի աշնանը Ադրբեջանը պատմականորեն նշանակալի ռազմական հաղթանակ տարավ Հայաստանի նկատմամբ: Ադրբեջանի Զինված ուժերում հեղափոխական վերափոխումները և արդիականացումը, որոնք տևել են ավելի քան քառորդ դար, արժանի են ուշադրության և կարող են օրինակ լինել շվեյցարական բանակի համար», ասվում է հոդվածում:

Հեղինակներն ընդգծում են, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմը պատմության մեջ առաջին պատերազմն էր, որում հաղթանակն ապահովվեց հիմնականում ռոբոտացված համակարգերի օգնությամբ։ «Սա անօդաչու, խելացի պատերազմի մոդելի ծաղկման ավետաբերն է», - մեջբերում է Aargauer Zeitung-ը ամերիկացի ազդեցիկ վերլուծաբան, պաշտոնաթող գնդապետ Ջոն Անտալին:

Բաքուն տասնյակ միլիարդավոր դոլարներ է ներդրել նոր անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ), այդ թվում՝ թուրքական Bayraktar TB2-ի և իսրայելական Harop-ի, ինչպես նաև հրթիռների և հրետանու մեջ, նշում է պարբերականը։

«Harop-ը «թռչող զինամթերքի» առաջին մոդելներից էր, որն այժմ հայտնի է որպես «կամիկաձե անօդաչու թռչող սարք»։ Պտուտակով շարժվող այս ինքնաթիռը կարող է ժամերով պտտվել օդում՝ դիտարկելով ռազմի դաշտը. եթե թիրախ է հայտնաբերվում, այն նետում է մահաբեր մարտագլխիկ: Եթե թիրախը չհայտնաբերվի, Harop-ը վերադառնում է իր բազա»,- գրում են հեղինակները։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան  


Լրահոս