Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին՝ Անկարայում թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
«Այս քաղաքականությունը մենք համարում ենք սխալ, և այն պետք է դիտարկել որպես տարածաշրջանի համար սպառնալիքի լրացուցիչ աղբյուր։ Այս բոլոր գործընթացները վերահսկվում են մեր կողմից, դրա հետ կապված Ադրբեջանի և Թուրքիայի միջև համակարգում կա, և մեր դիրքորոշումը միասնական է։ Սա փոխադարձ աջակցություն է, ռազմավարական գործընկերություն և դաշնակցային հարաբերություններ։ Դա կշարունակվի նաև միջազգային ասպարեզում։ Մենք հավատում ենք, որ մեր երկրների այս քաղաքականությունը՝ խաղաղություն, բարգավաճում և կայունություն կբերի տարածաշրջանին»,- ընդգծել է նա։