Իլհամ Ալիևը պետական ​​այցով ժամանել է Ուզբեկստան
  Իլհամ Ալիևը պետական ​​այցով ժամանել է Ուզբեկստան
17:26     22 08 2024    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պետական այցով ժամանել է Ուզբեկստան։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին տեղեկություն է տեղադրված ԱՀ ղեկավարի պաշտոնական կայքում։

Իսլամ Քարիմովի անվան Տաշքենդի միջազգային օդանավակայանում, որտեղ ծածանվում էին երկու երկրների պետական դրոշները, պետության ղեկավարի պատվին պատվո պահակախումբ է շարվել։

Նախագահ Իլհամ Ալիևին և առաջին տիկին Մեհրիբան Ալիևային դիմավորել են՝ Ուզբեկստանի վարչապետ Աբդուլլա Արիպովը և այլ պաշտոնատար անձինք։
Zinvor.info

Հեշթեգներ. Ուզբեկստան   Ադրբեջան  


Լրահոս