BRICS-ին անդամակցելու Ադրբեջանի հայտը կարող է քննարկվել Կազանում կայանալիք գագաթնաժողովում
 BRICS-ին անդամակցելու Ադրբեջանի հայտը կարող է քննարկվել Կազանում կայանալիք գագաթնաժողովում
17:43     21 08 2024    
BRICS-ին անդամակցելու Ադրբեջանի պաշտոնական հայտը կարող է քննարկվել ասոցիացիայի գագաթնաժողովում, որը կկայանա Կազանում 2024 թվականի հոկտեմբերին։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն՝ ռուսական լրատվամիջոցներին հղումով, այս մասին հայտարարել է Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը։

«Հնարավոր է, որ Ադրբեջանի հայտը քննարկվի 2024 թվականի հոկտեմբերին Կազանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովում, և որոշում կայացվի նրա՝ ասոցիացիան մտնելու մասին»,- գրել է սենատորը։

Ջաբարովի խոսքով, Ադրբեջանը ներկայումս արդյունավետ համագործակցություն է հաստատել BRICS-ի անդամ գրեթե բոլոր երկրների հետ, և բացի այդ, ցուցադրում է անկախ արտաքին քաղաքականություն, «որը նյարդայնացնում է արևմտյան երկրներին, հատկապես ԱՄՆ-ին և Ֆրանսիային»։

Ջաբարովը նաև վստահություն է հայտնել, որ վաղ թե ուշ ԱՊՀ մյուս երկրները կմիանան BRICS-ին։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. BRICS   Կազան