Օ'Բրայեն. ԱՄՆ-ը վճռականորեն աջակցում են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացին
  Օ'Բրայեն.  ԱՄՆ-ը վճռականորեն աջակցում են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացին
09:00     01 08 2024    
Մենք վճռականորեն աջակցում ենք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից անցկացվող խաղաղ գործընթացին։

Zinvor.info-ի փոխանցմամբ՝ այս մասին Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում իր ելույթի ժամանակ հայտարարել է՝ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը։

Նրա խոսքով, կողմերի խաղաղության ցանկությունը կարող է հանգեցնել խաղաղության համաձայնագրի կնքմանը։ «Ինչո՞ւ է դա կարևոր: Քարտեզին նայելով՝ տեսնում ենք, որ Կենտրոնական Ասիան աներևակայելի հարուստ է, բայց այս երկրների մուտքը համաշխարհային շուկա հնարավոր է միայն Ռուսաստանի և Չինաստանի միջոցով։ Եթե մեզ հաջողվի ճանապարհ բացել Ադրբեջանով և Հայաստանով, ապա նրանք դուրս կգան համաշխարհային շուկա, և նրանց կախվածությունը Ռուսաստանից և Չինաստանից կնվազի։ Այս խնդիրը կապված է երկրների՝ համաշխարհային շուկա մուտք գործելու անկախ ընտրության հետ»,- հավելել է Ջեյմս Օ’Բրայենը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս