Հայկական մամուլ. Փաշինյանը կգնա՞ Բաքու
  Հայկական մամուլ.  Փաշինյանը կգնա՞ Բաքու
13:33     24 07 2024    
Նիկոլ Փաշինյանը օգոստոսին պատրաստվում է ասուլիս հրավիրել, որում կանդրադառնա նոյեմբերի 11-22-ը Բաքվում կայանալիք կլիմայի փոփոխության հարցերով ՄԱԿ-ի COP29 համաժողովին Հայաստանին հրավիրելու հարցին։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին «Հրապարակ» թերթին հայտնել են ՀՀ նախարարների կաբինետի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

«Մենք գրավոր հարցում ենք ուղարկել կառավարությանը՝ խնդրելով տեղեկացնել, թե երբ է հայկական կողմը ստացել հրավերը, որի մասին խոսել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, և ինչ պատասխան է տվել Հայաստանի վարչապետի վարչակազմը։ Հետաքրքրվեցինք՝ պատրաստվում է արդյոք ՀՀ վարչապետը մեկնել Բաքու և մասնակցել COP-29 համաժողովին, և խնդրեցինք պարզաբանել, թե ինչ դիրքորոշում ունի հայկական կողմը բարիդրացիության հիմնարար սկզբունքների մասին փաստաթուղթ ստորագրելու Բաքվի առաջարկի վերաբերյալ, որի մասին նախօրեին խոսել էր Ադրբեջանի նախագահի օգնականը։ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ձեր նշած հարցերին կանդրադառնա արձակուրդից հետո՝ օգոստոսին կայանալիք ասուլիսի ժամանակ»,– արձագանքել են կառավարությունից»,–գրում է թերթը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Փաշինյան   COP-29