Փորձագետ Բալասանյան. ԵՄ-ն Հայաստանին գումար կհատկացնի Ռուսաստանի սառեցված ակտիվներից
  Փորձագետ Բալասանյան.  ԵՄ-ն Հայաստանին գումար կհատկացնի Ռուսաստանի սառեցված ակտիվներից
11:40     24 07 2024    
«Եվրամիությունը որոշել է ԵՄ տարածքում գտնվող ռուսական սառեցված ակտիվներից ստացված հասույթի 90%-ը հատկացնել Ուկրաինայի համար զենք գնելուն։ Այդ միջոցները կուղղվեն ԵՄ Խաղաղության հիմնադրամին»։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին գրում է միջազգային հարցերով փորձագետ Գրիգոր Բալասանյանը։

«Այս հիմնադրամից զգալի գումար, 10 միլիոն եվրո կհատկացվի նաև Հայաստանին՝ երկրի պաշտպանունակությունը բարձրացնելու համար։ Այսինքն՝ ռուսական սառեցված ակտիվներից։ Ուզես, թե չուզես, դա այսպես է աշխատում։

Սա ոչ այլ ինչ է, քան գողություն օրը ցերեկով, և այնպիսի փոքր պետությունները, ինչպիսին Հայաստանն է, մեղսակից են դառնում այդքան չնչին ֆինանսական հատկացումների միջոցով, որպեսզի նրանց պահեն իրենց ազդեցության գոտում՝ հետագայում կոլեկտիվ պատասխանատվության սպառնալիքով:

Կարելի՞ է այդքան անհեռատես լինել և համաձայնվել լինել եվրոպական գործերի մաս: Մի՞թե Հայաստանին այդքան շատ են պետք այդ գումարները։ Այս գումարից երկու անգամ ավելին է հատկացվել ռեփերի չկայացած համերգին։ Իսկ ահա եվրոպացիները բարձրացնում են մեր անվտանգությունը, դեհ լավ...

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. ԵՄ   Հայաստան  


Լրահոս