Փորձագետ Բալասանյան. Արևմուտքը Հայաստանի միջոցով առաջ է տանում իր շահերը Հարավային Կովկասում
  Փորձագետ Բալասանյան.  Արևմուտքը Հայաստանի միջոցով առաջ է տանում իր շահերը Հարավային Կովկասում
17:29     22 07 2024    
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն ազդեցություն չունեն ոչ իրավիճակի, ոչ էլ Ադրբեջանի վրա, ուստի փորձում են Հայաստանին կցել «գրանտի ասեղին»՝ իրենց ազդեցության գոտում պահելու համար:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով հայկական լրատվամիջոցներին, այս մասին հայտարարել է միջազգային հարցերով փորձագետ Գրիգորի Բալասանյանը։

Դրանով հանդերձ, փորձագետը հորդորել է պարզել, թե կոնկրետ ինչ է խոստանում Արևմուտքը Հայաստանին:

«Մեծ աղմուկով խոսվում էր Հայաստանին խաղաղության եվրոպական հիմնադրամից միջոցներ տրամադրելու մասին, բայց խոսք էր գնում ընդամենը 10 միլիոն եվրոյի մասին՝ անվտանգության խնդիրները լուծելու համար։ Համեմատության համար նշենք, որ Snoop Dog-ի համերգի համար նախատեսվում էր հատկացնել 20 մլն դոլար։ Այսինքն՝ 10 միլիոն եվրոն այն գումարը չէ, որի համար արժե ինչ-որ բան զոհաբերել։ Նույնը վերաբերում է ԱՄՆ օգնությանը, ինչպես նաև ԱՄՆ-ի հետ ապրանքաշրջանառությանը։ Սրանք ծիծաղելի գումարներ են, հանուն որոնց հաստատ չարժե փչացնել հարաբերությունները տարածաշրջանային գործընկերների հետ»,- ասել է փորձագետը:

Բալասանյանը նշել է, որ Արևմուտքը Հայաստանի միջոցով փորձում է առաջ տանել իր շահերը տարածաշրջանում և դա անում է Հայաստանի շահերի հաշվին՝ նրան ոչինչ չտալով:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան   Բալասանյան  


Լրահոս