Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, փոխանցում է
Zinvor.info-ն։
«Մենք իսկապես հուսով ենք, որ [հարաբերությունների] կարգավորման գործընթացը արդյունք կտա։ Կարծում եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը և մի շարք երկկողմ հարցերի լուծումը չափազանց դրական ազդեցություն կունենա ոչ միայն այդ երկրների, այլև ամբողջ տարածաշրջանի վրա»,- ասել է նա՝ մեկնաբանելով Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հուլիսի 10-ին Վաշինգտոնում կայացած հանդիպումը։
Բանակցություններին, որոնք կայացել են ամերիկյան կողմի նախաձեռնությամբ, մասնակցել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։ Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, կողմերը նշել են Երևանի և Բաքվի առաջընթացը խաղաղության հաստատման ուղղությամբ և պայմանավորվել շարունակել աշխատանքը այս ուղղությամբ։
Zinvor.info