Ի.Ալիևը հանդիպել է ԱՄԷ նախագահի հետ
  Ի.Ալիևը հանդիպել է ԱՄԷ նախագահի հետ
12:18     17 12 2025    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այցով գտնվում է Միացյալ Արաբական Էմիրություններում՝ այդ երկրի նախագահ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հրավերով։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկատվությունը տեղադրվել է Ադրբեջանի Հանրապետության ղեկավարի պաշտոնական կայքում։

Աբու Դաբի կատարած այցի շրջանակներում այսօր տեղի է ունեցել՝ Իլհամ Ալիևի և Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հանդիպումը։

Այնուհետև պետությունների ղեկավարները մասնակցել են՝ ամենամյա համաշխարհային սպորտային մրցաշարի՝ «Ապագայի խաղեր 2025»-ի բացման արարողությանը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱՄԷ  


Լրահոս