Ալիևը՝ Ադրբեջանի և Բահրեյնի միջև համագործակցության խորացման մասին
 Ալիևը՝ Ադրբեջանի և Բահրեյնի միջև համագործակցության խորացման մասին
13:18     16 12 2025    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական ուղերձ է հղել՝ Բահրեյնի թագավոր Շեյխ Համադ բին Իսա Ալ Խալիֆային։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ ուղերձում ասվում է.

«Իմ անունից և Ադրբեջանի ժողովրդի անունից ուրախ եմ Ձեզ, և Ձեր ողջ ժողովրդին հայտնել իմ սրտանց շնորհավորանքներն ու բարեմաղթանքները՝ Բահրեյնի Թագավորության Ազգային օրվա կապակցությամբ։

Այս տարի Բահրեյնում Ադրբեջանի դեսպանատան բացումը՝ մեր երկկողմ հարաբերությունները նոր մակարդակի անցնելու վառ օրինակ է և վկայում է այն կարևորության մասին, որը մենք տալիս ենք մեր բարձր ներուժ ունեցող երկկողմ հարաբերությունների զարգացմանը բոլոր ոլորտներում։

Հավատում եմ, որ մեր ժողովուրդների և երկրների շահերից ելնելով՝ մենք կշարունակենք համատեղ ջանքերը՝ խորացնելու Ադրբեջանի և Բահրեյնի միջև՝ փոխադարձ վստահության և հարգանքի վրա կառուցված ավանդական բարեկամական հարաբերություններն ու համագործակցությունը։

Այս նշանակալի օրը մաղթում եմ Ձեզ առողջություն, երջանկություն, հաջողություններ ձեր բարձրագույն պետական գործունէության մեջ, Բահրեյնի բարեկամ ժողովրդին՝ մշտական բարեկեցություն և բարգավաճում»։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Բահրեյն  


Լրահոս