Գաֆարովան` «ԵՄ-ՀՀ ռազմավարական գործընկերության օրակարգի» մտահոգություն առաջացնող պահերի մասին
 Գաֆարովան` «ԵՄ-ՀՀ ռազմավարական գործընկերության օրակարգի» մտահոգություն առաջացնող պահերի մասին
17:26     17 12 2025    
Միլլի Մեջլիսի (խորհրդարան) խոսնակ Սահիբա Գաֆարովան Ադրբեջանում ԵՄ դեսպան Մարիանա Կույունջիչին տեղեկացրել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի մասին։

Միլլի Մեջլիսի (խորհրդարան) մամուլի ծառայությունից Zinvor.info-յին հայտնել են, որ կողմերը Բաքվում բանակցություններ են վարել, մասնավորապես՝ կարծիքներ են փոխանակել Ադրբեջանի և Եվրամիության միջև հարաբերությունների վերաբերյալ։

Գաֆարովան դիվանագետին տեղեկացրել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի, այդ թվում՝ խորհրդարանների միջև վստահության ամրապնդման միջոցառումների մասին։

Այս համատեքստում նա անդրադարձել է «ԵՄ-ՀՀ ռազմավարական գործընկերության օրակարգ» փաստաթղթում առկա մտահոգություններ առաջացնող պահերին ադրբեջանա-հայկական խաղաղության գործընթացի տեսանկյունից։

Անդրադառնալով Եվրախորհրդարանի հակաադրբեջանական բանաձևերին՝ Սահիբա Գաֆարովան նշել է, որ տարածաշրջանային ներկայիս իրողությունները և Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացում ձեռք բերված հաջողությունները մեկ անգամ ևս ապացուցում են այդ փաստաթղթերի կողմնակալությունը։
Zinvor.info

Հեշթեգներ. Գաֆարովա   Ադրբեջան  


Լրահոս