Հերոսի հիշատակին. Մուբարիզ Իբրահիմովը և նրա սխրանքը 14 տարի անց
  Հերոսի հիշատակին. Մուբարիզ Իբրահիմովը և նրա սխրանքը 14 տարի անց
11:05     18 06 2024    
Ադրբեջանի ազգային հերոս, ադրբեջանական ժողովրդի անվախ զավակ Մուբարիզ Իբրահիմովի մահից 14 տարի է անցել։

Մուբարիզ Իբրահիմովը ծնվել է 1988 թվականի փետրվարի 7-ին Բիլասուվարի շրջանի Ալիաբադ գյուղում։ 2005 թվականին գերազանցությամբ ավարտել է հայրենի գյուղի նահատակ Մալիք Փիրիևի անվան միջնակարգ դպրոցը։

2006 թվականի մարտին Մուբարիզ Իբրահիմովը Բիլասուվարի շրջանի զինկոմիսարիատի կողմից զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության, ծառայել է Ներքին զորքերում։ 2007 թվականի նոյեմբերի 20-ին զորացրվել է ենթախմբի հրամանատարի կոչումով:

Սակայն 2009թ. սեպտեմբերի 18-ին Մուբարիզ Իբրահիմովը վերադարձել է զինվորական ծառայության և ավարտել ենթասպայական դասընթացները Զինված ուժերի ուսումնակրթական կենտրոնում։ Այնուհետև նա խիզախորեն կատարել է իր պարտականությունը առաջնագծում՝ որպես մոտոհրաձգային գումարտակի վաշտի հրամանատարի տեղակալ։

2010 թվականի հունիսի 18-ի լույս 19-ի գիշերը Իբրահիմովը, Չայլի գյուղի մոտ անհավասար մարտում ոչնչացրել է թշնամու մեծ թվով կենդանի ուժ, մի քանիսին վիրավորել, սակայն ինքն էլ նահատակվել է։
Zinvor.info

Հեշթեգներ. Մուբարիզ-Իբրահիմով  


Լրահոս