ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել Հայաստանի անվտանգության ուժերին՝ ապահովել քաղաքացիների հանրահավաքներ անցկացնելու իրավունքը
Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին ասվում է դեսպանատան մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
«Մենք կոչ ենք անում իրավապահ մարմիններին պահպանել հասարակական կարգը՝ ապահովելով քաղաքացիների խոսքի և հավաքների ազատության իրավունքները, և հետաքննել բոլոր միջադեպերը, որոնցում տեղի են ունեցել ընթացակարգերի հնարավոր խախտումներ, այդ թվում՝ ցույցերը լուսաբանող լրագրողների հետ կապված»,- ասվում է հայտարարության մեջ։
Ամերիկացի դիվանագետները նաև կոչ են արել Երևանում հանրահավաքներ անցկացնող ցուցարարներին՝ օգտվել հավաքների ազատության իրավունքից՝ զերծ մնալով բռնություններից։ «Քաղաքական տարաձայնությունների լուծումն ապահովվում է ժողովրդավարական գործընթացներով»,- նշել են ԱՄՆ դեսպանատանը։
Zinvor.info