Ադրբեջանի ՊՍԾ երկու զինծառայողներ զոհվել են կայծակի հարվածից
Ադրբեջանի ՊՍԾ երկու զինծառայողներ զոհվել են կայծակի հարվածից
09:03     10 06 2024    
Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության (ՊՍԾ) երկու զինծառայողներ զոհվել են կայծակի հարվածից։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունից։

Ըստ տեղեկությունների՝ հունիսի 9-ին մայոր Բախըշլի Բախըշ Էլշան օղլուն և զինծառայող Նագիև Ալի Էլշան օղլուն զոհվել են կայծակի հարվածի արդյունքում՝ Պետական սահմանապահ զորքերի «Լենքորան» սահմանային ջոկատի ծառայողական տարածքում պետական սահմանը պաշտպանելու ժամանակ ծառայություն կատարելիս:

Փաստի առթիվ հետաքննության է տարվում։

Պետական սահմանապահ ծառայության ղեկավարությունը խորին ցավակցություն է հայտնում զոհված զինծառայողների ընտանիքներին և մերձավորներին:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՍԾ  


Լրահոս