Հասանովը հանդիպել է Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատարի հետ
 Հասանովը հանդիպել է Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատարի հետ
10:12     22 05 2024    
Մայիսի 21-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հանդիպել է պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Թուրքիայի Զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար, բանակի գեներալ Սելջուկ Բայրաքթարօղլուի գլխավորած պատվիրակությանը:

Այս մասին Zinvor.info-յին հայտնել են պաշտպանության նախարարությունից։

Հանդիպմանը Զաքիր Հասանովը հայտարարել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև կապերը կառուցված են բարեկամական և եղբայրական հարաբերությունների վրա։ Նա խոսել է Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, նախագահ Իլհամ Ալիևի գլխավորությամբ ադրբեջանական բանակում իրականացվող բարեփոխումների դրական արդյունքների մասին։ Հանդիպմանը քննարկվել են ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները և տարածաշրջանային անվտանգության հարցեր։

Այնուհետև թուրքական պատվիրակությունը հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Քերիմ Վելիևի, պաշտպանության նախարարի խորհրդական գեներալ-գնդապետ Բախտիյար Էրսայի և Ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Հիքմեթ Միրզոևի հետ:


Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Թուրքիա   Թուրքիա  


Լրահոս