Միրզոյանն ու Գրոսսին քննարկել են Մեծամորի ԱԷԿ-ի շահագործման հարցը
Միրզոյանն ու Գրոսսին քննարկել են Մեծամորի ԱԷԿ-ի շահագործման հարցը
14:01     21 05 2024    
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Վիեննայում հանդիպել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի հետ, քննարկել Հայաստանի ատոմային էլեկտրակայանի հետագա շահագործման հարցեր՝ ԱԷՄԳ առաջարկություններին և չափանիշներին համապատասխան:

Zinvor.info-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

«Հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և ԱԷՄԳ-ի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունն ու ակտիվ դինամիկան, որին նպաստում են նաև պարբերական բարձրաստիճան այցերն ու հանդիպումները։ Քննարկվել են Հայաստան-ԱԷՄԳ օրակարգային մի շարք հարցեր։ Հաշվի առնելով ժամանակակից մարտահրավերներն ու ներկայիս պայմաններում միջուկային էներգիայի աճող դերը՝ ընդգծվել է միջուկային անվտանգության նախարարական համաժողովին ՀՀ ԱԳ նախարարի մասնակցության և խոսքում արված հիմնական շեշտադրումների կարևորությունը։ Մտքեր են փոխանակվել էներգետիկայի և առողջապահության ոլորտներում, մասնավորապես, ուռուցքաբանության ու ճառագայթային բժշկության բնագավառներում իրականացվող ծրագրերի շուրջ»:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Միրզոյան   Գրոսսի  


Լրահոս