Սևանում 20–ամյա հայ զինծառայողի սպանության դեպքով քրվարույթ է նախաձեռնվել 2 անձի նկատմամբ
 Սևանում 20–ամյա հայ զինծառայողի սպանության դեպքով քրվարույթ է նախաձեռնվել 2 անձի նկատմամբ
13:18     23 02 2026    
Գեղարքունիքի մարզում փետրվարի 21–ին տեղի ունեցած սպանության դեպքի կապակցությամբ նույն օրը ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։

Նույն օրը ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով Ն. Մ.-ի և Ա. Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում:

Որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ 1 ամիս ժամկետով։
Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան   Սպանություն  


Լրահոս