Ադրբեջանը չի մասնակցի Գազայի հատվածի համար նախատեսված 7 միլիարդ դոլարի օգնության փաթեթին
|
|
|
|
Ադրբեջանը չի ծրագրում մասնակցել Գազայի հատվածի համար նախատեսված 7 միլիարդ դոլարի ֆինանսական օգնության փաթեթին, որը հայտարարվել է Խաղաղության խորհրդի առաջին նիստում:
|
Դրա մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը X սոցիալական մեդիա հարթակում:
«Որպես հիմնադիր անդամ՝ Ադրբեջանն աջակցում է Խաղաղության խորհրդի նպատակներին և խնդիրներին: Սակայն ես կցանկանայի պարզաբանել մեկ հարց: Մասնավորապես, Ադրբեջանի մասնակցությունը Գազայի հատվածի համար նախատեսված 7 միլիարդ դոլարի ֆինանսական նախագծին, որը հայտարարվել է Խաղաղության խորհրդի այսօրվա նիստում, չի նախատեսվում»,- նշել է Հաջիևը:
Նա հավելել է, որ ապագայում Բաքուն կարող է քննարկել Գազայի հատվածում ներդրումային նախաձեռնություններին մասնակցելու հնարավորությունը Խաղաղության խորհրդի միջոցով:
Հեշթեգներ.
Ադրբեջան
Գազա
Հիքմեթ-Հաջիև