ՀԱՊԿ-ից դու՞րս ենք եկել, հիմա էլ ենք այլ երկրներից զենք ձեռք բերում. Դավիթ Տոնոյան
 ՀԱՊԿ-ից դու՞րս ենք եկել, հիմա էլ ենք այլ երկրներից զենք ձեռք բերում.  Դավիթ Տոնոյան
12:33     18 02 2026    
Ես հիմա հռետորական հարց եմ տալիս՝ իսկ մենք ՀԱՊԿ-ից դո՞ւրս ենք եկել, որ հիմա այլ երկրներից զենք ենք ձեռք բերում։

Այս մասին, այսօր՝ փետրվարի 18–ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ՀԱՊԿ-ը խոչընդոտ է հանդիսացել, որ մենք միջազգային այլ կառույցներից զենք կարողանանք գնել, մտավախություն է եղել, որ դրանք կարող էին տեղակայվել Հայաստանի սուվերեն տարածքից դուրս։

«Սառեցնելը ի՞նչ կապ ունի, մենք դո՞ւրս ենք եկել, կարգավիճակ փոխվե՞լ է։ Ես չեմ հասկանում, թե «սառեցնել» տերմինը ինչ է նշանակում, բայց հասկանում եմ, որ չենք մասնակցում ՀԱՊԿ–ի միջոցառումներին, որոշումների կայացմանը և այլն, բայց իրավական կարգավիճակը չի փոխվել։ Մենք ՀԱՊԿ անդամ ենք և ոնց որ ես տեսնում եմ, դա չի խոչընդոտում զենքի ձեռքբերմանը։ Նաև Ռուսաստանի հետ մեր հարաբերություններում որևիցե փոփոխություն չկա։ Ավելի շատ դա եղել է Ղարաբաղի հակամարտության հետ կապված խնդիր և նույն Ֆրանսիան և Միացյալ Նահանգները եղել են Մինսկի խմբի համանախագահներ, և իրենք իրենց այն ժամանակ թույլ չէին տալիս մատակարարումներ կատարել ոչ Հայաստանին, ոչ Ադրբեջանին։ Դա է եղել հիմնական խնդիրը»,– ընդգծեց նախկին նախարարը։
Zinvor.info

Հեշթեգներ. Տոնոյան   ՀԱՊԿ  


Լրահոս