Մակրոնն Ալիևի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացը
  Մակրոնն Ալիևի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացը
20:32     08 03 2026    
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Խորհրդակցությունների շրջանակում, որոնք անցկացրել է տարածաշրջանի առաջնորդների հետ, նա խոսել է Ալիևի հետ և հայտնել Ֆրանսիայի աջակցությունն ու համերաշխությունը երկրի տարածքին Իրանի հարվածների կապակցությամբ։

Մակրոնը նաև շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին՝ ֆրանսիացի քաղաքացիների տարհանումը հեշտացնելու համար։

Նա հավելել է, որ օգտվելով առիթից՝ կրկին ընդգծել է Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին, ինչպես նաև Բաքվի հետ ավելի ամուր հիմքի վրա երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը, գրել է նա X սոցիալական ցանցում։
Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան   Ադրբեջան  


Լրահոս