Ջեյհուն Բայրամովը և Հաքան Ֆիդանը քննարկել են ռազմական սրացման ֆոնին վերջին իրադարձությունների հետ կապված ռիսկերը
  Ջեյհուն Բայրամովը և Հաքան Ֆիդանը քննարկել են ռազմական սրացման ֆոնին վերջին իրադարձությունների հետ կապված ռիսկերը
21:24     09 03 2026    
Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովը և Հաքան Ֆիդանը քննարկել են տարածաշրջանում առկա անվտանգության իրավիճակը և աճող լարվածությունը։

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են ռազմական սրացման պայմաններում վերջին իրադարձությունների հետ կապված ռիսկերը և դրանց ազդեցությունը տարածաշրջանային կայունության վրա։

Բայրամովը դատապարտել է Թուրքիայի Հանրապետության տարածքում հրթիռային հարձակումը և աջակցություն է հայտնել եղբայրական թուրք ժողովրդին։

Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ նշվել է, որ հետագա ռազմական սրացումը կարող է հանգեցնել անցանկալի հետևանքների, և տեղի է ունեցել մտքերի փոխանակում երկխոսության մթնոլորտի խթանման հնարավոր քայլերի վերաբերյալ։

«Հատկապես ընդգծվել է, որ հարևան երկրների վրա հարձակումները և ինքնիշխան պետությունների տարածքային ամբողջականության դեմ ուղղված ցանկացած քայլ անընդունելի են հակամարտության ընթացքում։ Ավելին, կողմերը նշել են, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմավարական դաշինքը և եղբայրական հարաբերությունները մեծ նշանակություն ունեն ներկայիս բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում, և այդ համատեքստում ընդգծվել է երկու երկրների միջև տարածաշրջանային հարցերի շուրջ փոխադարձ խորհրդակցությունների և համակարգման շարունակականության կարևորությունը»։
Zinvor.info

Հեշթեգներ. Ջեյհուն-Բայրամով   Հաքան-Ֆիդան  


Լրահոս