Իսրայելի վրա հրթիռային հարվածի հետևանքով զոհվել է Ադրբեջանի քաղաքացի
  Իսրայելի վրա հրթիռային հարվածի հետևանքով զոհվել է Ադրբեջանի քաղաքացի
19:20     10 03 2026    
Մարտի 9-ին Իսրայելի տարածքում հրթիռային հարվածի հետևանքով զոհված Ալիգուլլահ օղլու Մուրթուզովը կրկնակի քաղաքացիություն ուներ՝ ադրբեջանական և իսրայելական։

Այս մասին հայտնել է Իսրայելի Պետությունում Ադրբեջանի Հանրապետության դեսպանատունը։

Դեսպանատան տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Եհուդ քաղաքի շինհրապարակում։ Մուրթուզովը բնակվել է Իսրայելի Պետահ Տիկվա քաղաքում։ Նա և իր ընտանիքը տարիներ առաջ գաղթել են Իսրայել և այնտեղ ապրել են երկար ժամանակ։
Zinvor.info

Հեշթեգներ. Իսրայել   Ադրբեջան  


Լրահոս