Իլհամ Ալիևը շնորհավորել է Մոջթաբա Խամենեիին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
|
|
|
|
«Շնորհավորում եմ Ձեզ Իրանի Իսլամական Հանրապետության Գերագույն առաջնորդի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։
|
Եվս մեկ անգամ ցավակցություն եմ հայտնում Ձեզ Ձեր հոր՝ Իրանի Իսլամական Հանրապետության Գերագույն Առաջնորդ, Նորին Սրբություն Այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի ողբերգական մահվան կապակցությամբ։
Ադրբեջանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև հարաբերությունները բխում են մեր ժողովուրդների կամքից, որոնք պատմականորեն ապրել են բարիդրացիության և մարդասիրության պայմաններում։ Հույս եմ հայտնում, որ ի շահ մեր ժողովուրդների՝ մենք համատեղ ջանքեր կգործադրենք՝ մեր միջպետական հարաբերությունների զարգացման համար՝ փոխադարձ հարգանքի և վստահության ոգով։
Կրկին շնորհավորում եմ Ձեզ այս բարձր նշանակման կապակցությամբ, Իրանի բարեկամ և եղբայրական ժողովրդին մաղթում եմ խաղաղություն և անդորր», — ասված է Ադրբեջանի նախագահի շնորհավորական հեռագրում։
Հեշթեգներ.
Իլհամ-Ալիև