Փեզեշքիանը զանգահարել է Ալիևին
  Փեզեշքիանը զանգահարել է Ալիևին
09:01     09 03 2026    
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը մարտի 8-ին զանգահարել է իր ադրբեջանցի գործընկերոջը՝ Իլհամ Ալիևին, հայտնում է Zinvor.info-ն։

«Մասուդ Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել պետության ղեկավարին՝ Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլա Սեյեդ Ալի Խամենեիի և բազմաթիվ խաղաղ բնակիչների մահվան կապակցությամբ ցավակցություն հայտնելու նպատակով Ադրբեջանում Իրանի դեսպանատուն այցելելու, ինչպես նաև Իրանին հումանիտար օգնություն ցուցաբերելու մտադրության համար»,- գրում է ադրբեջանական լրատվամիջոցը։

Ըստ հաղորդագրության, Մասուդ Փեզեշքիանը Ալիևին հայտնել է, որ Նախիջևանին հասցված օդային հարվածի միջադեպը կապ չունի Իրանի հետ, և ընդգծել է, որ միջադեպը կհետաքննվի։

«Իլհամ Ալիևը ևս մեկ անգամ ցավակցություն է հայտնել Իրանում վերջին իրադարձությունների հետևանքով բազմաթիվ խաղաղ բնակիչների զոհվելու կապակցությամբ։

Պետության ղեկավարն ընդգծել է Նախիջևանում տեղի ունեցած միջադեպի հետաքննության կարևորությունը։

Հեռախոսազրույցի ընթացքում պետությունների ղեկավարները մտքեր են փոխանակել համատեղ տնտեսական նախագծերի զարգացման հեռանկարների շուրջ»,- հայտնում է Zinvor.info-ն։
Zinvor.info

Հեշթեգներ. Փեզեշքիան   Ալիև  


Լրահոս