Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է մայիսի 1-ին Բաքվում մեկնարկած՝ «Երկխոսություն հանուն խաղաղության և գլոբալ անվտանգության» միջմշակութային երկխոսության VI համաշխարհային ֆորումի բացման արարողության ժամանակ։
«Ադրբեջանում միջմշակութային երկխոսությունը միշտ եղել է շատ դրական»,- նշել է պետության ղեկավարը՝ ընդգծելով, որ մենք դա ցույց ենք տալիս մեր առօրյա կյանքում։ Նախագահն ասել է, որ Ադրբեջանի քաղաքացիների համար բազմամշակութայնությունը վերացական հասկացություն չէ, այլ ապրելակերպ։