Այս մասին հայտնում է
Zinvor.info-ն՝ հղում կատարելով News.Az-ին։
News.Az-ի ձեռք բերած տեսանյութում երևում է, որ ռուս խաղաղապահների զինտեխնիկայի առաջին խմբաքանակը, այդ թվում՝ 24 BTR-82A զրահափոխադրիչներ, դուրս է բերվել Ադրբեջանի տարածքից Գյորան երկաթուղային կայարանի միջոցով։ Ռազմական տեխնիկա Ռուսաստան է տեղափոխվել Ադրբեջանական «Յալամա» սահմանային անցակետով։
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը AZERTAC-ին ասել էր, որ երկու երկրների բարձրագույն ղեկավարությունը որոշում է կայացրել 2020 թվականի նոյեմբերի 10-ի Եռակողմ հայտարարության հիման վրա Ադրբեջանի Հանրապետության տարածքում ժամանակավորապես տեղակայված Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների մեր երկրի տարածքից վաղաժամկետ դուրսբերման մասին։ «Գործընթացն արդեն սկսվել է, Ադրբեջանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարությունները միջոցներ են ձեռնարկում այս որոշումը կյանքի կոչելու համար»։