Էլչին Ամիրբեկովը՝ մեքսիկական ԶԼՄ-ներին: «Ավարտվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի քննարկումները»
  Էլչին Ամիրբեկովը՝ մեքսիկական ԶԼՄ-ներին:  «Ավարտվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի քննարկումները»
11:11     07 07 2025    
Ավարտվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի քննարկումները։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը Mundo Internacional ամսագրին տված հարցազրույցում՝ Մեքսիկա կատարած աշխատանքային այցի ընթացքում։

Խոսելով Հայաստանի հետ խաղաղության գործընթացի մասին՝ Ամիրբեկովը ընդգծել է, որ 30 տարվա հակամարտությունից հետո, պատմական հնարավորություն է ստեղծվել՝ Հարավային Կովկասում երկարատև և անշրջելի խաղաղություն հաստատելու համար։ Միևնույն ժամանակ, նա նշել է համաձայնագրի ստորագրման խոչընդոտները։ Դրանց թվում են Հայաստանի սահմանադրությունում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների առկայությունը, որը հակասում է խաղաղության պայմանագրի բովանդակությանը և ոգուն, ինչպես նաև այնպիսի կառույցների վերացման անհրաժեշտությունը, որոնք կորցրել են իրենց նշանակությունը, ինչպիսին է Մինսկի խումբը։

Հարցազրույցում նա նշել է նաև Ադրբեջանի հարաբերությունների կարևորությունը Լատինական Ամերիկայի երկրների հետ՝ Մեքսիկային անվանելով կարևոր գործընկեր։ Նրա խոսքով՝ այցը նպատակ ունի ամրապնդել երկու երկրների միջև առկա քաղաքական երկխոսությունը։
Zinvor.info

Հեշթեգներ. Էլչին-Ամիրբեկով  


Լրահոս