Ադրբեջանի ԱԳՆ. ՏՀԿ 17-րդ գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է Խանքենդիի կոմյունիկեն
  Ադրբեջանի ԱԳՆ.  ՏՀԿ 17-րդ գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է Խանքենդիի կոմյունիկեն
11:11     07 07 2025    
2025 թվականի հուլիսի 3-4-ը Խանքենդիում (Ադրբեջան) տեղի է ունեցել՝ Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) 17-րդ գագաթնաժողովը։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն՝ հղում անելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախաձեռնությամբ՝ գագաթնաժողովը նվիրված էր՝ «ՏՀԿ-ի նոր տեսլականը՝ հանուն կայուն և կլիմայական պայմաններին դիմակայուն ապագայի» թեմային։

Գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է Խանքենդիի կոմյունիկեն, որը արտացոլում է հիմնական պայմանավորվածություններն ու առաջնահերթությունները։

Փաստաթղթում բարձր գնահատական է տրվել Ադրբեջանի ազատագրված տարածքներում՝ Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջաններում իրականացված լայնածավալ վերականգնման և շինարարական աշխատանքներին։

Հաստատվել է նաև հարկադիր վերաբնակ ադրբեջանցիների՝ արժանապատվորեն իրենց հայրենի հողեր վերադառնալու իրավունքը։
Գագաթնաժողովի թեմային համապատասխան՝ տնտեսական կայունությունը և կլիմայական փոփոխություններին դիմակայունությունը որոշվել են որպես ՏՀԿ-ի ապագայի օրակարգի առաջնահերթություններ։

Առանձին նշվել են ՏՀԿ տարածաշրջանի կին առաջնորդների, այդ թվում՝ Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի և Թուրքիայի առաջին տիկին Էմինե Էրդողանի բնապահպանական նախաձեռնությունները, մասնավորապես՝ «Զրոյական թափոն» նախաձեռնությունը։

Կոմյունիկեում ընդգծվում է ՏՀԿ մաքուր էներգիայի կենտրոնի գործարկման և ՏՀԿ հետազոտական կենտրոնի գործառույթների ընդլայնման կարևորությունը։

Խանքենդիի կոմյունիկեի ամբողջական տեքստին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով.
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ   ՏՀԿ  


Լրահոս