Ադրբեջանի պաշտպանության նախարարը ցավակցություն է հայտնել Թուրքիային
  Ադրբեջանի պաշտպանության նախարարը ցավակցություն է հայտնել Թուրքիային
12:34     07 07 2025    
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ցավակցություն է հայտնել՝ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերին։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, ցավակցություններում ասվում է.

«Խորապես վշտացած եմ՝ 2022 թվականի մայիսի 28-ին ահաբեկչական հրետակոծության հետևանքով՝ «Պենչե Քիլիթ» գործողության ժամանակ զոհված թուրք սպայի դին գտնելու որոնողական-փրկարարական աշխատանքների ժամանակ՝ մեթանից տուժած 5 թուրք զինծառայողների զոհվելու լուրով:։

Ձեր վիշտը՝մեր վիշտն է։ Մենք միշտ Թուրքիայի եղբայրական բանակի կողքին ենք՝ ահաբեկչության դեմ վճռական պայքարում և ողջ ուժով աջակցում ենք ձեզ։ Մենք աղոթում ենք զոհված թուրք զինվորների հոգիների համար, կիսում նրանց ընտանիքների ցավը և խորին ցավակցություն ենք հայտնում նրանց մերձավորներին։ Մենք նաև աղոթում ենք բուժում ստացող զինծառայողների արագ ապաքինման համար»։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Թուրքիա  


Լրահոս