Աղդամի շրջանի Խըդըրլը գյուղում նախատեսվում է վերաբնակեցնել ևս 6000 մարդու
  Աղդամի շրջանի Խըդըրլը գյուղում նախատեսվում է վերաբնակեցնել ևս 6000 մարդու
10:06     07 07 2025    
Աղդամի շրջանի Խըդըրլը գյուղում մոտ 6000 մարդու վերաբնակեցումը նախատեսվում է երկու փուլով։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է՝ Աղդամի, Ֆիզուլիի և Խոջավենդի շրջանների վերականգնման, շինարարության և կառավարման ծառայության մամուլի քարտուղար Լեյլա Սարաբին։

Նրա խոսքով՝ շինարարության առաջին փուլն արդեն ամբողջությամբ ավարտվել է.

«Խըդըրլը գյուղը գտնվում է Աղդամ քաղաքի հյուսիս-արևմտյան մասում, շրջանային կենտրոնից ընդամենը 3 կիլոմետր հեռավորության վրա։ Հիմնարկեքի արարողությունը տեղի է ունեցել 2022 թվականի հոկտեմբերին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և առաջին տիկին Մեհրիբան Ալիևայի մասնակցությամբ։ Նախագծվող տարածքի մակերեսը կազմում է ավելի քան 417 հեկտար»։
Zinvor.info

Հեշթեգներ. Աղդամ   Խըդըրլը  


Լրահոս