Ադրբեջանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել ԱՄՆ-ին
 Ադրբեջանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել ԱՄՆ-ին
09:46     07 07 2025    
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Տեխասում ջրհեղեղների հետևանքով մարդկանց զոհվելու կապակցությամբ։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ասվում է՝ X սոցիալական ցանցում գերատեսչության էջում հրապարակման մեջ։

«Մենք խորապես վշտացած ենք՝ Տեխասի կենտրոնական հատվածում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով բազմաթիվ մարդկային զոհերի և վիրավորվածների հետ կապված։ Անկեղծ ցավակցությունն ենք հայտնում ԱՄՆ կառավարությանը և այս ողբերգությունից տուժած բոլոր մարդկանց», - ասվում է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ Տեխասում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 50-ի։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ   ԱՄՆ  


Լրահոս