Թեհրանը բացահայտ դեմ է «Թրամփի ուղուն»։ Առեւտրային ճանապարհը, որը հանձնվել է ԱՄՆ-ին 99 տարի վարձակալությամբ, անցնելու է Հայաստանի տարածքով՝ Ադրբեջանը միացնելով իր էքսկլավի՝ Նախիջեւանի հետ եւ ելք բացելով Թուրքիայի, իսկ հետո՝ Եվրոպայի համար, շրջանցելով Իրանը եւ Ռուսաստանը։ Թեհրանը զգուշանում է, որ այդ միջանցքը կամրացնի Արեւմուտքի եւ Թուրքիայի դիրքերը տարածաշրջանում՝ միաժամանակ Իրանը կտրելով Հայաստանից, գրել է The Hill պարբերականը։