Ինչպես հիշեցնում է
Zinvor.info-ն, օգոստոսի 3-ին հայկական անօրինական զինված կազմավորումների անդամները Ադրբեջանի տարածքում, որտեղ ժամանակավորապես տեղակայված էր ռուսական խաղաղապահ զորախումբը, սադրանք են իրականացրել ադրբեջանական բանակի ստորաբաժանումների դեմ՝ խախտելով 2020 թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության դրույթները։ Սադրանքի արդյունքում զոհվել է ադրբեջանցի զինծառայող Քյազիմով Անար Ռուստամ օղլունը
Բացի այդ, հայկական անօրինական զինված կազմավորումների անդամները փորձել են գրավել Գըրխգըզ լեռնաշղթայի բարձունքները, որոնք ընդգրկում են Քելբեջարի և Լաչինի շրջանները և այստեղ նոր մարտական դիրքեր տեղակայել։
Ադրբեջանական բանակի ստորաբաժանումների կողմից իրականացված «Հատուցում» հակազդեցության գործողության արդյունքում վերահսկողության տակ են վերցրել՝ Գըրխգըզ, Սարիբաբա և ռազմավարական նշանակության գերիշխող այլ բարձունքներ։ Այնուհետև Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները ինժեներական աշխատանքներ են իրականացրել՝ նոր դիրքերը վերազինելու և մուտքի ճանապարհներ կառուցելու համար։
Գործողության շրջանակներում ոչնչացվել են հայկական անօրինական զինված խմբավորումների մի քանի մարտական դիրքեր, ավիահարված է հասցվել նախկին Աղդերեի շրջանի Յուխարը Օրաթաղ գյուղում տեղակայված զորամասին։ Բացի այդ, ոչնչացվել է կենդանի ուժ, մի քանի D-30 հաուբիցներ, ռազմատրանսպորտային միջոցներ և հայկական անօրինական զինված խմբավորումների զինամթերքի խմբաքանակ։
Ադրբեջանը բազմիցս հայտարարել է, որ հայկական զինված ուժերի ստորաբաժանումների և հայկական անօրինական զինված խմբավորումների ներկայությունը Ադրբեջանի տարածքում, որտեղ տեղակայված են եղել ռուս խաղաղապահներ, ի տարբերություն եռակողմ հայտարարության, շարունակում է վտանգ ներկայացնել։ Այդ տարածքների ապառազմականացումը, հայկական զորքերի ամբողջական դուրսբերումն այնտեղից և հայկական անօրինական զինված խմբավորումների զինաթափումը պարտադիր են։
Zinvor.info