Մոսկվան չէր ձգտում Բաքվի հաղթանակին. Մայքլ Դորանը՝ Ղարաբաղում Ռուսաստանի իրական նպատակների մասին
  Մոսկվան չէր ձգտում Բաքվի հաղթանակին.  Մայքլ Դորանը՝ Ղարաբաղում Ռուսաստանի իրական նպատակների մասին
14:14     16 02 2026    
Ռուսները հակաալիևյան արշավ են իրականացնում։ Այժմ Ալեքսանդր Դուգինը պնդում է, թե Մոսկվան օգնել է Ադրբեջանին վերադարձնել Ղարաբաղը։ Սա աբսուրդ է։

Այս մասին X սոցիալական ցանցում գրում է ԱՄՆ Հադսոնի ինստիտուտի ավագ գիտաշխատող Մայքլ Դորանը։

«2020 թվականի նոյեմբերին Ռուսաստանը (Հայկական ուժերի միջոցով) Բաքվի ուղղությամբ առնվազն մեկ «Իսկանդեր» բալիստիկ հրթիռ է արձակել, երբ ես այնտեղ էի։ Հարվածը, ամենայն հավանականությամբ, ուղի իմ դեմ չէր ուղղված, բայց ես նման բաները անձնական եմ ընդունում։

Մոսկվայի նպատակը երբեք չի եղել Ղարաբաղը Ադրբեջանին հանձնելը։ Այն կայանում էր բավարար հայկական պլացդարմ պահպանելու մեջ, որպեսզի հիմնավորվեր ռուս «խաղաղապահների» ներկայությունը, վերահսկողություն հաստատվեր Լաչինի ճանապարհի նկատմամբ և ամրապնդվեր սեփական դերը՝ որպես անփոխարինելի միջնորդ Բաքվի և Երևանի միջև։ Խոսքը ազդեցության լծակների և հավասարակշռության վերահսկման մասին էր, այլ ոչ թե Ադրբեջանի հաղթանակի»,- գրում է Դորանը։
Zinvor.info

Հեշթեգներ. Դորան   Մոսկվա  


Լրահոս