Ինչպես
Zinvor.info-յին հայտնել են ՊՆ-ից, Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավար, գնդապետ Անար Էյվազովը մանրամասն զեկույց է ներկայացրել՝ պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի կողմից հաստատված նախարարության՝ հաղորդակցության ռազմավարության վերաբերյալ։ Նա պատմել է նաև՝ 44-օրյա Հայրենական պատերազմի և դրան հաջորդած ռազմական գործողությունների ընթացքում տեղեկատվական ոլորտում ձեռք բերված հաջողությունների, ապատեղեկատվության դեմ պայքարի միջոցառումների մասին։
Այնուհետև թուրքական պատվիրակությունն ճեպազրույց է ներկայացրել՝ Թուրքիայի զինված ուժերում հաղորդակցության ոլորտում կատարված աշխատանքների վերաբերյալ։ Հանդիպմանը մտքերի փոխանակում է անցկացվել՝ երկու երկրների բանակներում ռազմավարական հաղորդակցության կազմակերպման, ԶԼՄ-ների հետ աշխատանքի վերաբերյալ, քննարկվել են՝ ռազմական տեղեկատվության ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները։
Zinvor.info