Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին տեղեկություն է տեղադրված ԱՀ ղեկավարի պաշտոնական կայքում։ Նամակում ասվում է. «Ձերդ գերազանցություն.
Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները Ադրբեջանի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ Մաղթում եմ ձեզ նոր մեծ ձեռքբերումներ՝ ադրբեջանական ժողովրդի անվտանգության, տնտեսական զարգացման և բարեկեցության ապահովման գործում։ Վստահ եմ, որ Ձեր վերընտրվելը կնպաստի՝ երկկողմ կապերի հետագա ամրապնդմանը և նոր դինամիկ մակարդակի կբերի ուկրաինա-ադրբեջանական համագործակցությունը։
Ուկրաինայի և Ադրբեջանի փոխադարձ աջակցությունը՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում երկու պետությունների անկախության և տարածքային ամբողջականության համար չափազանց կարևոր է։ Ադրբեջանի Հանրապետության համերաշխությունն առանձնահատուկ նշանակություն է ստանում այսօր, երբ ուկրաինացի ժողովուրդը պաշտպանում է իր ազատությունը Ռուսաստանի դեմ պայքարում։ Մենք երախտապարտ ենք մարդասիրական օգնության, Ռուսաստանի հետ պատերազմից տուժած քաղաքների ենթակառուցվածքի վերականգնման գործընթացին և ազատագրված ուկրաինական տարածքների ականազերծման գործընթացին մասնակցելու համար։
Ես բարձր եմ գնահատում մեր անձնական, կառուցողական և անկեղծ երկխոսությունը, որը կարևոր դինամիկա է հաղորդել ուկրաինա-ադրբեջանական համագործակցությանը։ Վստահ եմ, որ հարգանքի և վստահության վրա հիմնված մեր ռազմավարական գործընկերությունը կշարունակի ամրապնդվել ապագայում։ Հուսով եմ՝ Ադրբեջանի մասնակցությունը Ուկրաինայի խաղաղության բանաձևի իրականացմանը և Ձեր մասնակցությունը Շվեյցարիայում կայանալիք խաղաղության առաջին գագաթնաժողովին»։