Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դիմավորել է՝ Թուրքմենստանի Խալգ Մասլահաթի նախագահ Գուրբանգուլի Բերդըմուհամեդովին:
Մեր պետության ղեկավարը և Թուրքմենստանի Խալգ Մասլահաթիի նախագահը համատեղ լուսանկարվել են։
Ելույթ ունենալով հանդիպմանը, նախագահ Իլհամ Ալիևն ասել է.
- Հարգելի Գուրբանգուլի Մալիկգուլիևիչ.
Բարի գալուստ Ադրբեջան։ Ես անկեղծորեն ողջունում եմ Ձեզ։ Վստահ եմ, որ Ձեր այցը կնպաստի Թուրքմենստանի և Ադրբեջանի միջև եղբայրական հարաբերությունների զարգացմանը։ Մեր ժողովուրդներին միավորում են եղբայրության խորը ավանդույթները, և անկախության շրջանում այդ կապերն էլ ավելի են ամրապնդվել։ Մենք հաջողությամբ համագործակցում ենք բազմաթիվ ոլորտներում։ Երկու երկրները, վարելով անկախ քաղաքականություն, վստահությամբ են նայում ապագային։ Մեր միջև պատմական կապերը այսօրվա հարաբերությունների հիմքն են համդիսանում։ Վստահ եմ, որ Ձեր այցը նոր ազդակ կհաղորդի մեր հարաբերություններին։ Մենք ունենք բազմաթիվ նվաճումներ՝ քաղաքական, տնտեսական, մարդասիրական և այլ ոլորտներում, այդ թվում՝ տրանսպորտի և էներգետիկայի ոլորտում, և, իհարկե, այսօր մենք մտքերի փոխանակում կանցկացնենք ապագա համագործակցության վերաբերյալ։
Սիրելի՛ եղբայր, կրկին բարի գալուստ Ադրբեջան։