Էմին Հուսեյնով. Մեկնարկել են Խըդըրլը գյուղում վերաբնակեցման աշխատանքները
  Էմին Հուսեյնով. Մեկնարկել են Խըդըրլը գյուղում վերաբնակեցման աշխատանքները
16:01     15 07 2025    
Աղդամի շրջանի Խըդըրլը գյուղում մեկնարկել են՝ բնակիչների վերաբնակեցման կազմակերպման աշխատանքները։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին Աղդամում Գլխավոր դատախազության կողմից կազմակերպված համաժողովում հայտարարել է՝ Ադրբեջանի նախագահի Աղդամի, Ֆիզուլիի և Խոջավենդի շրջանների հարցերով հատուկ ներկայացուցիչ Էմին Հուսեյնովը:

Նրա խոսքով, այս տարի նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել է՝ Աղդամի շրջանի Սարըջալը, Քենգերլի և Խըդըրլը գյուղերի բացման արարողությանը։ «Բացումից հետո, այս գյուղերի բնակիչները սկսել են վերադառնալ իրենց հայրենի հողեր», - նշել է նա։

Հուսեյնովը ընդգծել է, որ Խըդըրլը գյուղ վերաբնակեցման աշխատանքներն արդեն մեկնարկել են. «Այս ամիս կվերաբնակեցվի 188 ընտանիք։ Հաջորդ երկու ամիսների ընթացքում նախատեսվում է վերաբնակեցնել համապատասխանաբար ևս 195 և 390 ընտանիք»։

Աղդամի շրջանի ևս երկու գյուղեր կվերականգնվեն և կբնակեցվեն մինչև հաջորդ տարվա վերջը, հավելել է Էմին Հուսեյնովը։

Է. Հուսեյնովը նշել է, որ այս ամիս շինարարական աշխատանքները կմեկնարկեն Բաշ Գարվենդ և Էյվազխանբեյլի գյուղերում։
Zinvor.info

Հեշթեգներ. Էմին-Հուսեյնով   Խըդըրլը  


Լրահոս