ԱԳՆ. Սլովակիան պլանավորում է Ադրբեջանում պատվավոր հյուպատոսություն բացել
  ԱԳՆ.  Սլովակիան պլանավորում է Ադրբեջանում պատվավոր հյուպատոսություն բացել
14:27     15 07 2025    
Սլովակիան պլանավորսում է Ադրբեջանում պատվավոր հյուպատոսություն բացել։

Այս մասին հաղորդում է Zinvor.info-ն՝ հղում անելով Սլովակիայի արտաքին գործերի նախարարությանը։

«Ադրբեջանի հետ համագործակցության ընդլայնման հիմնական առաջնահերթություններն են՝ սլովակյան ընկերություններին ակտիվ աջակցությունը, Ադրբեջանում պատվավոր հյուպատոսության բացման նախապատրաստումը և երկու երկրների միջև քաղաքական երկխոսության խորացումը», - նշում է գերատեսչությունը։

Հաղորդվում է նաև, որ Սլովակիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Յուրայ Բլանարը հանդիպել է՝ Ադրբեջանում այս երկրի նորանշանակ դեսպան Էլչին Գասըմովի հետ։

Հանդիպման ընթացքում նախարարը հայտարարել է, որ Սլովակիան փոխադարձ հետաքրքրություն է տեսնում՝ Ադրբեջանի հետ հարաբերությունները խորացնելու հարցում։

«Անցյալ տարի Ադրբեջանի և Սլովակիայի միջև երկկողմ համագործակցությունը զգալիորեն ամրապնդվել է։ Սլովակիայի վարչապետի Բաքու կատարած այցի ընթացքում՝ մենք ակտիվացրինք ռազմավարական գործընկերության ուղղությամբ փոխադարձ քայլերը», - ասել է նա։

Իր հերթին, նոր դեսպանը ընդգծել է, որ Ադրբեջանը գնալով ավելի է ամրապնդում իր դիրքերը՝ որպես Սլովակիայի տնտեսական գործընկեր տարբեր ոլորտներում։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս