Ադրբեջանի և Չինաստանի միջև վիզային ռեժիմը վերացվել է
 Ադրբեջանի և Չինաստանի միջև վիզային ռեժիմը վերացվել է
10:51     16 07 2025    
Այսօրվանից Ադրբեջանի և Չինաստանի միջև վիզային ռեժիմը վերացվել է։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, վիզային ռեժիմի վերացումը ուժի մեջ է մտել հուլիսի 16-ին՝ «Ադրբեջանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև քաղաքացիական ընդհանուր անձնագրերի տերերի համար վիզայի պահանջից փոխադարձ ազատման մասին» համաձայնագրի համաձայն, որը ստորագրվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Չինաստան կատարած պետական այցի ընթացքում։

Փաստաթղթի համաձայն՝ Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիները, որոնք ունեն վավեր քաղաքացիական անձնագրեր, և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիները, որոնք ունեն վավեր քաղաքացիական անձնագրեր, ազատվում են մյուս երկրի տարածք մուտք գործելու, ելքի և տարանցիկ անցնելու համար վիզային պահանջներից՝ յուրաքանչյուր ուղևորության համար ոչ ավելի, քան երեսուն (30) օր ժամկետով և հարյուր ութսուն (180) օրվա յուրաքանչյուր ժամանակահատվածում ոչ ավելի, քան իննսուն (90) օր ընդհանուր առմամբ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Չինաստան  


Լրահոս