Ադրբեջանի ԱԳՆ-ն շնորհավորել է Թուրքիային՝ Ժողովրդավարության և ազգային միասնության օրվա կապակցությամբ
 Ադրբեջանի ԱԳՆ-ն շնորհավորել է Թուրքիային՝ Ժողովրդավարության և ազգային միասնության օրվա կապակցությամբ
13:12     15 07 2025    
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կիսվել է հրապարակմամբ՝ Թուրքիայում այսօր նշվող Ժողովրդավարության և ազգային միասնության օրվա կապակցությամբ:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, գերատեսչության X սոցիալական ցանցում հրապարակման մեջ ասվում է. «2016 թվականի հուլիսի 15-ը փառահեղ ամսաթիվ է, երբ եղբայրական թուրք ժողովուրդը վճռականորեն ոտքի կանգնեց՝ պաշտպանելու իր պետականությունը: Մենք խորին երախտագիտությամբ հարգում ենք՝ պետական հեղաշրջման փորձը կանխելու ժամանակ զոհվածների հիշատակը: Հերոսական թուրք ժողովրդի միասնության և կամքի շնորհիվ գրված էպոսը ներդրում է՝ խաղաղության, կայունության և ընդհանուր արժեքների պաշտպանության գործում»:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս