Դատավարություն Բաքվի դատարանում. Վարդանյանը մի քանի միջնորդություններ է ներկայացրել
  Դատավարություն Բաքվի դատարանում. Վարդանյանը մի քանի միջնորդություններ է ներկայացրել
09:34     16 07 2025    
Հուլիսի 15-ին շարունակվել է՝ Հայաստանի քաղաքացի Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործի դատավարությունը, ով մեղադրվում է խաղաղության և մարդկության դեմ հանցագործությունների, ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման և Ադրբեջանի Քրեական օրենսգրքի այլ հոդվածներով։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ Բաքվի ռազմական դատարանում դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ՝, դատավորներ Անար Ռզաևի և Ջամալ Ռամազանովի (պահեստային դատավոր Գյունել Սամեդովա) կազմով, բաց դատական նիստում մեղադրյալին տրամադրվել է թարգմանիչ այն լեզվով, որին նա տիրապետում է, այսինքն ռուսերեն, ինչպես նաև փաստաբան՝ պաշտպանության համար, որի նա ընտրել է:

Դատավարության ժամանակ մեղադրյալ Ռուբեն Վարդանյանը մի քանի միջնորդություններ է ներկայացրել։ Նա նշել է, որ պաշտպանության կողմը ավելի վաղ դիմել է՝ ծանոթանալու համար նիստերի արձանագրությունները ներկայացնելու մասին։ Մեղադրյալը խնդրել է, որպեսզի նրա փաստաբան Աբրահամ Բերմանին հնարավորություն տրվի ծանոթանալ նիստերի նարձանագրություններին առանց իր անձնական մասնակցության։ Դատավոր Զեյնալ Աղաևը նշել է, որ միջնորդությունը բավարարվել է, քանի որ դա մեղադրյալի իրավունքն է։ Նա հավելել է, որ Ռուբեն Վարդանյանին և նրա փաստաբան Աբրահամ Բերմանին միշտ տրվել է և կտրվի հնարավորություն ծանոթանալու նիստերի արձանագրություններին։

Այնուհետև Վարդանյանը խնդրել է նրան հնարավորություն տալ խորհրդապահական կարգով հանդիպել իր փաստաբանի հետ յուրաքանչյուր դատական նիստից առաջ։ Նա հայտարարել է, որոշակի հարցեր են առաջանում, որոնք ուզում է քննարկել իր փաստաբանի հետ։ Դատարանը բավարարել է միջնորդությունը։ Դատավոր Զեյնալ Աղաևը նշել է, որ մեղադրյալին և նրա փաստաբանին միշտ տրվում է խորհրդապահական կարգով հանդիպելու հնարավորություն յուրաքանչյուր նիստից առաջ, և մեղադրյալի այս իրավունքը ասուհետ էլ ապահովվելու է։

Տուժող Բեյրեք Զուլֆուգարովը հայտնել է, որ նա հրազենային վնասվածք է ստացել Խոջավենդի ուղղությամբ թշնամու հրետակոծության արդյունքում։ Մինուրի Սաֆարլին պատմել է, որ նա վիրավորվել է ձախ ոտքից՝ ականանետի արկի պայթյունի արդյունքում։ Վիրավորվել է նաև Վուսալ Լաթիֆովը, որը այդ պահին գտնվում էր նրա կողքին։

Հաջորդ նիստը նշանակված է հուլիսի 22-ին։
Zinvor.info

Հեշթեգներ. Դատավարություն   Վարդանյան  


Լրահոս