Միրզոյան. Հայաստանը կարող է ապրել առանց Ռուսաստանի
  Միրզոյան.  Հայաստանը կարող է ապրել առանց Ռուսաստանի
18:09     07 03 2024    
Հայաստանն ի վիճակի է՝ «Զվարթնոց» օդանավակայանում սահմանապահ ծառայության աշխատանքը ապահովել առանց Ռուսաստանի Դաշնության օգնության.

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն՝ հայկական ԶԼՄ-ներին հղումով, այս մասին Երևանում՝ Կիպրոսի հունական մասի ԱԳՆ ղեկավար Կոնստանտինոս Կոմբոսի հետ մամուլի ասուլիսում հայտարարել է՝ ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը։

«Ի սկզբանե ռուս սահմանապահների ներկայությունը հայկական պետությանն աջակցելու համար էր, քանի դեռ դա պետք էր Հայաստանին։ Այժմ կան ինստիտուցիոնալ հնարավորություններ՝ ծառայությունն ինքնուրույն իրականացնելու համար, և մենք այդ մասին տեղեկացրել ենք ռուսական կողմին»,- ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան   Ռուսաստան