ՌԴ ԱԳՆ. Հայաստանում ԵՄ լրտեսական առաքելությունը գործում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի դեմ
 ՌԴ ԱԳՆ.  Հայաստանում ԵՄ լրտեսական առաքելությունը գործում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի դեմ
12:27     15 05 2024    
ԵՄ հետախուզական և դիտորդական առաքելությունն ավելի ու ավելի շատ բան է անում Հայաստանի հարևանների՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի դեմ և բացահայտ սադրիչ գործողություններ է իրականացնում։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին News.ru պորտալին տված հարցազրույցում ասել է՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը։

«Այն, որ առաքելությունը հանդիսանում է ԵՄ հիբրիդային պատերազմի գործիք, հաստատում է նրա գաղտնիությունը, հաշվետվողականության բացակայությունը և վերահսկողությունը ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի, ոչ այլ շահագրգիռ երկրների և կառույցների կողմից»,- նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալը։ «Առաքելությունը բացահայտ սադրիչ գործունեություն է ծավալում, ամբողջությամբ զբաղվում է հակառուսական քարոզչությամբ՝ հայ հասարակության մեջ կեղծ գաղափարներ սերմանելով Եվրամիության՝ որպես Հայաստանի «անվտանգության և բարգավաճման աղբյուրի» մասին։

«Ավելին, ԵՄ անդամների գործունեությունը գնալով հակաադրբեջանական և հակաիրանական բնույթ է կրում»,- ասել է նա։
Zinvor.info

Հեշթեգներ. ՌԴ-ԱԳՆ   Հայաստան  


Լրահոս