Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին Հիքմեթ Հաջիևը գրել է X սոցիալական ցանցի իր էջում։
«Սպիտակ տանը շատ բովանդակալից հանդիպում է տեղի ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ, որի ընթացքում մենք քննարկել ենք՝ մեր երկրների միջև երկկողմ համագործակցությունը և մեր հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները։ Քննարկվել են նաև տարածաշրջանային և գլոբալ խնդիրներ։ Մենք նաև կարծիքներ ենք փոխանակել՝ տարածաշրջանում խաղաղության առաջընթացի և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ»,- ասվում է հրապարակման մեջ։