Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն՝ պատասխանելով դեսպանատան աշխատանքը վերսկսելու հնարավորության մասին տեղական լրատվամիջոցների հարցին։
«Երկու երկրների պաշտոնյաների և համապատասխան գերատեսչությունների միջև վերջին մի քանի ամիսների ընթացքում տեղի ունեցած բանակցությունների շրջանակում իրանական կողմին են փոխանցվել պաշտոնական Բաքվի ակնկալիքները, աշխատանքներ են տարվել մեր դեսպանատունը նոր վայր տեղափոխելու ուղղությամբ, որն ավելի անվտանգ է և համապատասխանում է աշխատանքի համար անհրաժեշտ բոլոր պահանջներին: Արդեն որոշվել է դեսպանատան նոր վայրը։ Ներկայումս շենքում նախապատրաստական աշխատանքներ են ընթանում։ Աշխատանքների ավարտից հետո նախատեսվում է վերսկսել դեսպանատան գործունեությունը»,- ասել է Հաջիզադեն:
Zinvor.info